National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.12.2022
Որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրումները բացահայտելու խնդիր է դրված. Հերիքնազ Տիգրանյան
1 / 18

Հայաստանում որդեգրման համակարգի հիմնախնդիրներն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ իրավասու բոլոր մարմինների ուշադրության կենտրոնում են. ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 2-ին իր գլխավորած հանձնաժողովում վերոնշյալ հարցի աշխատանքային քննարկման ժամանակ:

ԱԺ պատգամավորի հավաստմամբ ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ ձեւավորված որդեգրման հարցերով աշխատանքային խմբի հիմնական նպատակն է իրականացնել փաստահավաք գործունեություն, քարտեզագրել խնդիրները եւ ոլորտի բարեփոխման համար ներկայացնել օրենսդրական առաջարկություններ:

«Նպատակ էր դրված նաեւ բացահայտել ոչ միայն  օրենսդրասկան եւ իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, այլեւ  որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրման դեպքերը»,-նշել է Հերիքնազ Տիգրանյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը հանգամանալի ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեությունը, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին: Ըստ փոխնախարարի՝ որդեգրման համակարգում փոխկապակցված անբարեխիղճ աշխատանքով են պայմանավորված խնդիրները:

Վերլուծվել է 2015-2020 թթ. հայրության ճանաչման 53 հազար դեպք: Մինչեւ 2020 թ. մեր երկրում գերակշռել են միջազգային որդեգրումները: 2018 թ. օտարերկրացիների կողմից որդեգրվել է 49 երեխա: 2019 թ. հաշվառվել է 69 երեխա: Մեր քաղաքացիների կողմից որդեգրվել է 19-ը, օտարերկրացիների կողմից՝ 18 երեխա: 2020 թ. իրականացվել է 32 ներպետական եւ մեկ օտարերկրյա որդեգրում, 2021 թ. 18 ներպետական եւ 5 օտարերկրյա որդեգրում: Փոխնախարարի հավաստմամբ օտարերկրացիների կողմից մեր երեխաների որդեգրման գործընթացում առկա է նվազման միտում: Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ որդեգրողները հիմնականում ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի քաղաքացիներ են:

Անդրադառնալով բնագավառի օրենսդրական բարեփոխումներին՝ փոխնախարարը կարեւորել է ընտանեկան օրենսդրության բարեփոխումը: Մշակման փուլում է «Երեխաների իրավունքների եւ պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել որդեգրման հետ կապված հարուցված քրեական գործերի վերաբերյալ: «Պետք է ամեն ինչ անել խնդիրներն օրենսդրական ճանապարհով լուծելու համար»,-ասել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

Արսեն Այվազյանը շեշտադրել է հնարավոր բոլոր չարաշահումների կանխարգելման անհրաժեշտությունը:

Հարցի քննարկմանը մասնակցել եւ դիտարկումներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ, Արդարադատության, Առողջապահության նախարարությունների, Ոստիկանության, դատախազության, ԱԳՆ եւ շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am